Մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար. «Չէ՛, հա՜, չնայած էս երկրում` ի՞նչ չէ՛ հա»:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ.
The Huffington Post պարբերականի սյունակագիր Ա. Գուդմանը ծավալուն հոդված է հրապարակել, որում մեկնաբանում է, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նախագահության Հայոց ցեղասպանության հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել։
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել La Stampa-ին՝ վերհիշելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղևորությունը Հայաստան և այցի նշանակությունն ապագային նայելու համար: Հայաստան ուղևորությունը, որը Ֆրանցիսկոս պապը կատարեց 2016-ի հունիսին, այն քիչ ուղևորություններից էր, որ պապն արդեն իսկ որոշել էր պաշտոնի անցնելու սկզբում:
ԵԽԽՎ հերթական նստաշրջանը Ստրասբուրգում ընթանում է աննախադեպ քաղաքական ճգնաժամի պայմաններում, Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Այսօր առավոտյան Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը ՈՒկրաինային չի վերադարձրել Ղրիմի թերակղզին և չի կատարել Մինսկի հահմաձայնագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կիրակի օրը` ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...